Վրաստանի Ախալցիխեի շրջանի Ածկղուրի գյուղի մոտակաքում տեղի ունեցած ավտովթարը 1 մարդու կյանք է խլել, կան վիրավորվներ: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, ավտովթարի պատճառը Սամցխե-Ջավախեթիում տեղացած առատ ձյունն ու ճանապարհների մերկասառույցն է եղել։
«Իմեդի» հեռուստաաընկերության փոխանցմամբ՝ մերկասառույցի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երթուղային տաքսուն: Հեռուստաընկերության եթերում բժիշկ Վասիլ Բալախիշվիլին ասել է, որ վթարից տուժածներից մեկը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մյուս վիրավորվածների վիճակը կայուն է:
«Netgazeti.ge»-ն անդրադառանալով թեմային, տեղեկացնում է, որ Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը դեկտեմբերի 2-ից Սամցխե Ջավախեթիի ավտոճանապարհներին երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանում։ Օդերևութաբանները դեկտեմբերի 3-ին եւս շրջանում առատ տեղումներ են կանխատեսում:
Նյութի աղբյուր` www.aliq.ge