19 տարի ազատազրկում՝ կնոջ նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

19 տարի ազատազրկում՝ կնոջ նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Ախալցխայի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և կնոջ նկատմամբ առանձնահատուկ դաժանությամբ, սեռական անհանդուրժողականության հատկանիշներով սպանության փորձի և բռնության երկու դրվագով մեղադրվող անձին մեղավոր ճանաչել: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։

Ըստ քննչական գերատեսչության՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով ապացուցվել է, որ ընտանեկան բռնության և սպառնալիքների համար դատապարտվածը առանձնակի դաժանությամբ մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է հասցրել կնոջը և ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջ մորը։

«Ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում տուժածը փրկվել է։

Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։

Ախալցխայի շրջանային դատարանը մեղադրյալին լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել 19 տարվա ազատազրկման»,- հայտնել են դատախազությունից։1tv.ge