«Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով՝ հունվարի 1-ից «Լիբերթի բանկում» կենսաթոշակային վարկերի վերին շեմը կկազմի 26 տոկոս։
«Սոցիալական ծառայությունների գործակալության եւ Լիբերթի բանկի միջեւ բանկային ծառայության պայմանագրի պայմանները փոխվում են». Այս որոշմանը նախորդել է երկար ու խորը աշխատանք, ինչպես նաև քննարկումներ թիրախային, ազդակիր խմբերի հետ։ «Քաղաքացիներ» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ՝ քննարկելու պատճառները, թե ինչու է ամենախոցելի խումբը՝ թոշակառուները, վճարել ամենաբարձր տոկոսները, և ինչ լուծումներ կարելի է գտնել։
Դրանց թվում ֆինանսաբյուջետային հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Լիբերթի Բանկի գլխավոր տնօրենը, Ազգային բանկի նախագահը, առողջապահության ու սոցիալական հարցերի ու ֆինանսների փոխնախարարները։ Խորհրդարանում ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ՝ խորհրդարանի նախագահ և խորհրդարանի անդամներ Լևան Իոսելիանիի, Ալեքսանդր Էլիսաշվիլիի և Իրակլի Զարքուայի հետ՝ կենսաթոշակային վարկի տոկոսադրույքը նվազեցնելու նպատակով»,– այսօր կայացած ճեպազրույցում ասել է Էլիսաշվիլին։
Նրա խոսքով, որոշակի սահման կսահմանվի, և կենսաթոշակառուներին վարկեր կտրվեն այնպիսի տոկոսով, որն այլևս չի դժվարացնի նրանց վիճակը։
«Քաղաքացիներ» կուսակցության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Վրաստանի վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված է եղել «Քաղաքացիներ» կուսակցությունը, որի խնդիրն էր. ուսումնասիրել առկա կենսաթոշակային համակարգը, բացահայտել այս գործընթացում առկա բացերը և վերլուծել դրանք։ Այսօրվանից մեր ջանքերի արդյունքում «Լիբերթի բանկում» կենսաթոշակային վարկերի վերին շեմը հունվարի 1-ից կկազմի 26 տոկոս»,- ասել է Ալեկո Էլիսաշվիլին։