
Ծալենջիխայի մունիցիպալիտետի Մուժավա գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել՝ մոտ 35 տարեկան տղամարդը ծեծելով սպանել է հորը։
Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով տուժածը տեղափոխվել է Զուգդիդիի կլինիկաներից մեկը, որտեղ, չնայած բժիշկների ջանքերին, մահացել է։
Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել ընտանիքի անդամին առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Մեղադրյալը ձերբակալված է։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, տղամարդու նկատմամբ նախկինում խափանման միջոց է կիրառվել։