Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետում գայլերի ներխուժում է տեղի ունեցել. գիշատիչները ձմեռային արոտավայրերից մեկում 100-ից ավելի ոչխար են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Mtavari arxi-ն։
Հովիվների խոսքով՝ ոչխարների մի մասը անհետացել է, և դեռ փնտրում են։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Իորիի դաշտերում։
Սեփականատերը ենթադրում է, որ հոտի վրա հարձակվել է գայլերի ոհմակը։ Երբ նրանք հասել են ոչխարների կացավայր, 1000-ի հասնող ոչխարներից ոչ մեկին չեն գտել: Կորուստը գերազանցում է հազարավոր լարիները։ Սա ձմեռային արոտավայրեր գայլերի ներխուժման առաջին փաստն է այս տարի։