
Արգենտինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի կենտրոնական բանկը դիտարկում է Լիոնել Մեսսիին թղթադրամների վրա պատկերելու տարբերակներ։
Ինչպես նշում է El Financiero-ն, 1000 պեսոանոց թղթադրամի վրա ազգային հավաքականի ավագի լուսանկարը տպելու նախաձեռնությունը պատկանում է կենտրոնական բանկի տնօրեններին, ովքեր կարծում են, որ Մեսսիի պատկերով թղթադրամները «կարթնացնեն արգենտինացիների կոլեկտիվ ոգին»։
Պարբերականի տեղեկություններով՝ առաջարկն ի սկզբանե առաջարկվել է «կատակով», սակայն այն բուռն արձագանք է գտել, եւ եթե բանկը վերջապես ընդունի այս որոշումը, ապա առաջին անգամն է, որ թղթադրամի վրա արգենտինացի խաղացող կպատկերվի։