Թորիա գյուղից սահմանափակ հնարավորություններով երգիչ Ռուբեն Մալխասյանը Նինոծմինդայի համայնքային ռադիոյի տաղավարում ձայնագրում է իր թվով երկրորդ ալբոմը:
Ռուբենի առաջին ալբոմը ձայնագրվել էր 2008 թվականին: Այս անգամ նրա ալբոմի մեջ ներառված են երգչի նախընտրած հայտնի հայկական ժողովրդական երգերը:
Նինոծմինդայի համայնքային ռադիոն պատրաստ է օգնել մեր մունիցիպալիտետի տաղանդով օժտված մարդկանց:
Գարուշ Արզումանյան