Կվիրիկաշվիլին ողջունել է Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունը

Կվիրիկաշվիլին ողջունել է Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունը

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը համաձայն է, որ Ռուսաստանը շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ։

Այդ մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման արդյոյնքներով հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինը ստորագրել էր «Ռուսաստանի արտաքին քաղաքական հայեցակարգի պնդումների մասին» հրամանը։

Փաստաթղթում ընդգծվում էր, որ Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ այն ոլորտներում, որոնցում դրան պատրաստ է վրացական կողմը՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված քաղաքական իրողությունները։

Դրա հետ կապված՝ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վարստանի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները պետք է հենված լինեն տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված ազգային սահմանների, վրաց ժողովրդի ինքնիշխան որոշումների հիման վրա։



Opinion, pooling and voting