Վթար Ախալքալաք-Արագվա ճանապարհին

Վթար Ախալքալաք-Արագվա ճանապարհին

դեկտեմբերի 24-ին առավոտյան ժամը 11:30-ին Ախալքալաք-Արագվա ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար երկու թեթև, մարդատար մեքենաների մասնակցությամբ։ Ավտովթարից տուժած մեկ անձի տեղափոխում են Թբիլիսի։ Այս մասին գրում է Jnews.ge-ն:

Ականատեսների խոսքերով, մի մեքենան Օրջայից ուղևորվել է դեպի Ախալքալաք, իսկ մյուսը հակառակ ուղղությամբ։ Բախումից խուսափելու համար առաջինը փորձել է դուրս գալ ճանապարհաեզրից, սակայն չի հասցրել։

Այն մեքենայի ուղևորների վիճակը, ովքեր ուղևորվել են դեպի քաղաք, գնահատվում է նորմալ, իսկ մյուս մեքենայի ուղևորներից մեկի վիճակը ծանր է, նրան բազմաթիվ կոտրվածքներով հիմա տեղափոխում են Թբիլիսի, իսկ մյուսը Ախալքալաքի կլինիկայում ստացել է համապատասխան օգնությունը և դուրս գրվել։

“Այսօր մեր մոտ են բերել երկու մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր էր, ուներ բազմաթիվ կոտրվածքներ, նրան ուղարկել ենք Թբիլիսի, իսկ մյուսի վիճակը նորմալ էր, պետք է տուն գնար”, – ասաց Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննություն է վարում քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։ Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքով կամ պայմանական՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավել, քան երեք տարի ժամկետով, կամ պաշտոնավարելու կամ ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարին չգերազանցող ժամկետով: