«Ամանորը Վրաստանում» մեկնարկել է այսօր և կշարունակվի մինչև հունվարի 13-ը՝ երկրի 63 քաղաքներում

<strong>«Ամանորը Վրաստանում» մեկնարկել է այսօր և կշարունակվի մինչև հունվարի 13-ը՝ երկրի 63 քաղաքներում</strong>

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Ամանորը Վրաստանում» տոնական միջոցառումները մեկնարկել են այսօր երկրի 63 քաղաքներում և կշարունակվեն մինչև հունվարի 13-ը։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի Բակուրիանիում առաջին անգամ միջոցառումներ կանցկացվեն։

Նրանց տվյալներով՝ բոլոր քաղաքապետարաններում կկազմակերպվեն Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, ցուցահանդես-վաճառք, մանկական ժամանցի տարածքներ։

«Տարածքում կլինեն փայտե ամանորյա տներ, ֆոտոստենդեր, ինստալյացիաներ։ Կլինի ինչպես տեղացի, այնպես էլ մայրաքաղաքից հրավիրված արտիստների համերգ։ Ամանորյա միջոցառումներն այսօր կանցկացվեն Բոլնիսիում, Նինոծմինդայում, Օզուրգեթիում, Մեստիայում և Քութայիսում։ Ամանորյա ծրագրերը կսկսվեն ժամը 14:00-ից, իսկ օրվա վերջում բոլոր երեկոները կավարտվեն համերգով ու տոնական հրավառությամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։

1tv.ge