2017 թվականի հունվարից Վրաստանում կբարձրանա մինչև 2008 թվականն արտադրված ավտոմեքենաների մաքսազերծման գինը: 1-6 տարի թողարկման վաղեմություն ունեցող, ինչպես նաև հիբրիդային ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը կնվազի։ Հունվար ամսից էլեկտրական ավտոմեքենաները ընդհանրապես կազատվեն հարկերից:
Վրաստանի ֆինանսների փոխնախարար Լաշա Խուցիշվիլիի հայտարարության համաձայն՝ մաքսազերծման գինը կավելանա նաև աջակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:
«Մեքենաների ներմուծման նոր միջոցները մշակվել են՝ հաշվի առնելով ավտոմեքենաների նորացման ու բնապահպանական քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ հին ավտոմեքենաների հարկերը կավելանան: Նաև հարկերը կավելանան աջակողմյան ղեկով ավտոմեքենաների համար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Խուցիշվիլին:
www.aliq.ge