Վրաստանում սպորտային մեքենաների սեփականատերերի համար տուգանքները, ովքեր իրենց ավտոմեքենաները վարում են առանց գրանցման և լիցենզիայի, ուժի մեջ են մտել 2023 թվականի դեկտեմբերի 27-ից։
Նոյեմբերի 15-ից Վրաստանում նոր կանոններ են գործում սպորտային մեքենաների սեփականատերերի համար։ Մասնավորապես, նրանցից պահանջվում է հատուկ գրանցում, մրցարշավներին մասնակցելու լիցենզիա և տեխզննման վկայական։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ չեղյալ համարված տեխնիկական անձնագրով կամ գրանցումով սպորտային մեքենա վարելը կպատժվի 2000 լարի (մոտ 750 դոլար) տուգանքով։ Նույնքան կարժենա առանց համապատասխան վկայականի սպորտային մեքենա վարելը։
Սեփականատերը նաև կվճարի 2000 լարի տուգանք՝ իր մեքենան վկայական չունեցող երրորդ անձին հանձնելու համար։
Սպորտային մեքենայի կարգավիճակը շնորհում է Մշակույթի և սպորտի նախարարությանը կից Վրաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիան։
Ընդհանուր առմամբ տարեկան կարելի է գրանցել 150 սպորտային մեքենա։ Նրանք պետք է համապատասխանեն ֆեդերացիայի կանոններով սահմանված բոլոր պարամետրերին՝ կապված նստատեղերի, ամրագոտիների, վահանակի, պատուհանների, անվադողերի, շարժիչի և այլնի հետ:
Միայն այս կարգավիճակով մեքենայով սեփականատերն իրավունք ունի մասնակցել Ֆեդերացիայի միջոցառումներին և արտոնագրված պրոֆեսիոնալ մրցարշավներին: Այս դեպքում սեփականատերը պետք է լինի ֆեդերացիայի անդամ և ունենա համապատասխան լիցենզիա: