
Դեկտեմբերի 24 -ին Թբիլիսիում անցկացվեց «Կյոկուշին» կարատեյի Վրաստանի առաջնությունը:
Նինոծմինդայի մարզադպրոցից թվով 10 մասնակիցներ՝ մարզիչ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին Թբիլիսի, որտեղից բազմաթիվ մրցանակներով վերադարձան Նինոծմինդա:
Մասնակիցները Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն եւ Դիլիֆ գյուղերի մարզիկներին էին:
Սերգո Քսպոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր երեխաները շատ լավ իրենց դրսեւորեցին այս առաջնությանը, աղջիկներից Մարի Մարգարյանը գրավեց 1 -ին հորիզոնականը, 2 -րդ տեղը գրավեց Նարե Կիրակոսյանը, իսկ 3 -ը Վալիկո Պողոսյանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ինչպես նաեւ ծնողներին աջակցության եւ մեր կողքին լինելու համար»: