ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ: Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 5-ի, ժամը 08.00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է մնալ փակ:
Կապ է հաստատվել Հարավային Օսիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:
Ավելի վաղ, դեկտեմբերի 4-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:
Անցակետի մոտակայքում տեղադրված են եւ գործում են երկու ժամանակավոր կացարաններ եւ 1 կունգ տիպի ավտոմեքենա:
www.mews.am