Վրաստանում վարկառուների 11,6 տոկոսը չի կարողանում մարել վարկերը

Վրաստանում վարկառուների 11,6 տոկոսը չի կարողանում մարել վարկերը

Վրաստանում վարկառուների 11,6 տոկոսը ուշացումներ ունի և նրանք չեն կարողանում վճարել իրենց վարկերը, հայտնում է «Կրեդիտինֆո»-ն:

«Կրեդիտինֆո»-ի 2022 թվականի նոյեմբերի վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի ուշացում է նկատվել 220 հազար 910 վարկառուի մոտ: Ընդհանուր առմամբ, մայիս ամսվա դրությամբ, Վրաստանում ֆինանսական պարտքեր ունի 1 մլն 905 հազար 728 մարդ՝ ընդհանուր մոտ 38,5 մլրդ լարի գումարի չափով։

Հարկ է նշել, որ վարկառուների 84,3 տոկոսը գումար է վերցրել բանկային հատվածից, այն է՝ նոյեմբեր ամսվա դրությամբ բանկերից 35 մլրդ 035 մլն 732 հազար 115 լարիի վարկ է վերցրել ընդհանուր առմամբ 1 մլն 606 հազար 911 վարկառու։ Բանկի վարկառուների 8.3 տոկոսը ուշացում է արել, ինչը կազմում է 134 հազար 354 մարդ: aliq.ge