Դեկտեմբերի 4-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ հանդիպում ՛՛Ավելի լավ է միասին՛՛ ծրագրով, որի քննարկման թեման էր բնապահպանությանը վերաբերող հարցեր:
Տվյալ ծրագրի հիմնական նպատակն է երկու երկրների՝ Վրաստանի և Հայաստանի անդրսահմանային համագործակցությանն աջակցելը, մեղվապահության զարգացումը, Ջավախեթի և Շիրակի տարածաշրջանների էկոլոգիայի է բնության պահպանությունը: Հանդիպմանը ներկա էին Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետների ներկայացուցիչներ, Գյումրի քաղաքի ՛՛Մեղվիկ՛՛ կազմակերպության ներկայացուցիչներ և այն բնակիչները, որոնք նվիրատվության տեսքով ստացել էին փեթակներ:
Հանդիպմանը խոսվեց անցյալ ամիսներին արդեն իսկ կատարված աշխատանքների մասին, իսկ այնուհետև Ջավախեթիի և Շիրակի ներկայացուցիչները միմյանց հետ փոխանակվեցին մեղվպահության մասին փորձով:
Ծրագրով կազմվել են գրքույկներ Ջավախեթիի և Շիրակի Ազգային պարկերի էկոլոգիայի մասին:
Անաիտ Զալալյան