Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Ռուբլին վերջին մի քանի օրվա ընթացքում շարունակում է թուլանալ ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ:
NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ դեկտեմբերի 27 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլիի փոխարժեքը:
Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 36,75 լարի:
«TBC» բանկում 1000 ռուբլին արժե 31 լարի, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 36,75 լարի:
«Liberty» բանկում դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 36,50(Золотая Корона), 37,20(Юнистрим) լարի:
Նինոծմինդայի միկրոֆինանսական ընկերությունից(ლომბარდ) տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ 1000 ռուբլին արժե 37 լարի, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 36,50:
Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ 1000 ռուբլին արժե 37,70 լարի:
Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն այսօր՝ հոկտեմբերի 27 -ին, ռուսական 100 ռուբլին արժե 3.9030 լարի։ Դոլարը կազմում է 2.7028 լարի՝ մեկ դոլարի դիմաց։
Մեկ եվրոն արժե 2.8712 լարի։ Հայկական 1000 դրամը արժե 6.8634 լարի։