Նինոծմինդայում նշվեց Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային կենտրոնի գործունեության երեք ամյակը:
Աշակերտների և մանկավարժների կողմից կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում, որն ուղեկցվեց երգերով, պարերով և ասմունքով:
Ներկայումս կենտրոնում գործում է 9 խմբակ: Կրթամշակութային կենտրոնը հնարավորություն է տալիս սովորել և լրացուցիչ կրթություն ստանալ հայերեն լեզվով:
Նշենք, որ Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային կենտրոնը ստեղծվել է Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրների ֆինանսական աջակցությամբ:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք Ռաֆայել Ջավախ կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանի հետ.
Բորիս Ղարսլյան