Նինոծմինդայի քաղաքապետարանը կրթաթոշակներ է սահմանել գերազանց ուսանողների համար։ Համապատասխան գումարն արդեն իսկ նախատեսվել է տեղական բյուջեում։ Գալիք տարվանից բարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողները քաղաքապետարանի կողմից կստանան կրթաթոշակ։
Նինոծմինդայում Սամցխե-Ջավախեթի Մեդիա կենտրոնի նախագծի շրջանակներում անցկացված երիտասարդական ֆոկուս-խմբի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երիտասարդներին ամենաշատը անհանգստացնում էր կրթաթոշակների հարցը:
Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի հետ նրանք սկսել են քարոզչություն՝ Նինոծմինդայի 2023 թվականի բյուջեում կրթաթոշակային ծրագիրն արտացոլելու նպատակով:
Նրանք սկսել են շփվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մի քանի անգամ հանդիպել և հեռուստատեսային քննարկման ձևաչափով զրուցել են Նինոծմինդայի քաղաքապետի հետ։
Երիտասարդների ակտիվության և ինքնակառավարման հետ համագործակցության արդյունքում որոշում է կայացվել, քաղաքապետարանն ընդունել է ուսանողների նախաձեռնությունը։
Քննարկումը պատրաստել է «Սամցխե-Ջավախեթի մեդիա կենտրոն» ՓԲԿ-ն՝ «Մասնակցային բյուջետավորում հանուն քաղաքացիների շահերի պաշտպանության» նախագծի շրջանակներում, որն աջակցում է Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը NDI-ը։