Նինոծմինդա քաղաքում 2023 թվականից մունիցիպալ հաստատություններում կներդրվի աղբի տեսակավորում։ Սկզբից հաստատությունները թուղթ են հավաքելու։
Եռամյա մունիցիպալ նախագծում արդեն մշակվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գոյացած կենցաղային աղբի կառավարման նախագիծ: Նախագծի համաձայն՝ 2023-ից 2027 թվականներին ամբողջ քաղաքապետարանում աղբի տեսակավորում է լինելու։ Մարդկանցից կպահանջվի տեսակավորել և աղբը նետել առանձին տարաների մեջ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տնտեսության ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանի խոսքով՝ 2023 թվականին հիմնարկներում պետք է տեղադրվեն աղբամաններ՝ հատուկ թղթերի մշակման համար։ Իսկ 2024 թվականից, ըստ ծրագրի, ներառված է թափոնների դասակարգումն ըստ բաղադրության քաղաքում, իսկ հետո՝ գյուղերում։ Նաև, ըստ ծրագրի, 2023-ից մինչև 2027 թվականը ձեռք կբերվեն երեք աղբատար մեքենաներ։
Հավելենք, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ ամեն տարի մեր մոլորակում արտադրվում է ավելի քան 2 միլիարդ տոննա քաղաքային կոշտ թափոն։ Մինչեւ 2050 թվականը մոլորակի վրա թափոնների քանակը պետք է ավելանա 70 տոկոսով։ Եթե մենք այսօր չսկսենք տեսակավորել աղբը և չօգտագործել դրանք, ապա մի քանի տասնամյակ հետո մեր մոլորակը կվերածվի մի մեծ աղբավայրի։
Ինչու՞ է կարևոր աղբի տեսակավորումը