Ժամկետանց կաթնամթերքի իրացման դեպք է բացահայտվել

Ժամկետանց կաթնամթերքի իրացման դեպք է բացահայտվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ երկու անձ պատասխանատվության է ենթարկվել ժամկետանց կաթնամթերքի իրացման համար։

Ըստ հաղորդագրության՝ քննչական գործողությունների արդյունքում մոտ 6 տոննա ժամկետանց կաթնամթերք է հայտնաբերվել՝ նախատեսված հետագա իրացման համար։

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկից գնել են ժամկետանց և ոչ պիտանի ապրանքներ, որոնք պետք է օգտագործվեին որպես անասնակեր։ Դրա դիմաց մեղադրյալները փոխել են կաթնամթերքի արտաքին տեսքը, որից հետո ժամկետանց, անորակ ապրանքը խաբեությամբ վաճառվել են Թբիլիսիի հացաբուլկեղենի, կիսաֆաբրիկատների արտադրության ձեռնարկություններում և առևտրի օբյեկտներում»,- հայտնում է քննչական ծառայությունը։

Նշված հանցագործությունը պատժվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով. aliq.ge