Երևանյան փողոցի բնակիչները բողոքում են բաց հորանցքի համար

Երևանյան փողոցի բնակիչները բողոքում են բաց հորանցքի համար

Երևանյան փողոցի բնակիչները բողոքում են, որ մինչ այժմ լուծում չի ստացել իրենց փողոցի կոյուղու հորանցքի խնդիրը, որն արդեն մի քանի ամիս է բաց վիճակում է:

Ջավախք ԱվտոԳզա շինարարական ընկերությունը չի լուծել այս խնդիրը, որը պետք է լուծվեր դեռևս մեկ ամիս առաջ:
Նշենք, որ Ջավախք ԱվտոԳզա ընկերությունը ասֆալտապատել էր այս փողոցի ճանապարհը, սակայն կոյուղու հորանցքը թողել էր բաց վիճակում:

Բնակիչները նշում են, որ բաց հորանցքը ոչ միայն խանգարում է ավտոմեքենաների տեղաշարժին, այլ շատ վտանգավոր է մարդկանց համար, ովքեր հնարավոր է գիշերային ժամերին ձյան ծածկույթի տակ չնկատեն այն և հայտնվեն փոսում: Նմանատիպ դեպքերը Նինոծմինդայում հազվադեպ չեն եղել: Կոյուղու բաց հորանցքի պատճառով բնակիչները վախենում են, որ ձմեռային սառնամանիքին մնան առանց կոյուղու:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք Երևանյան փողոցի բնակիչներից մեկի հետ.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting