Սամցխե-Ջավախեթիում ֆերմերների համար տարիներ շարունակ անփոփոխ են եղել տարածաշրջանի հիմնական բերք հանդիսացող կարտոֆիլի մշակության կանոնները։ Սակայն նրանց թվում կան այնպիսիք, ովքեր չեն վախենում փորձարկումներից և կարտոֆիլի աճեցման ավանդական եղանակները փոխարինում են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Մախարե Մացուկատովն իր գործընկերների հետ Ախալքալաքում սկսել է կարտոֆիլի տեղական սորտերի բուծումը։ Մախարեն առաջին ֆերմերն է, ով պաշտոնապես արտոնագրել է «Ախալքալաքի կարտոֆիլ» ապրանքանիշը։