Բարեգործական ակցիա Բ.Արագյալ գյուղում

Բարեգործական ակցիա Բ.Արագյալ գյուղում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ.Արագյալ գյուղում դեկտեմբերի 28-ին, բարեգործական ակցիա է անցկացվել ծնունդով Մ.Արագյալցի Ռաֆայել Աղջոյանի կողմից։

Բարերարի կողմից Մ.Արագյալ գյուղի բոլոր 140 ընտանիքները կստանան մեկ պարկ ալյուր։ Ստեղծվել է հանձնաժողով և բնակիչների ցուցակ, ըստ որի ալյուր է բաժանվում։

Բնակիչները իրենց երախտագիտությունն են հայտնել բարերարին, ով օգնություն է ցուցաբերել այս դժվարին իրավիճակում։

«Շատ մեծ աջակցություն այս դժվարին պահին՝ Ամանորին, մեր հայրենակիցը հերթական անգամ մեծ օգնություն ցույց տվեց։ Նա առաջին տարին չէ, որ գյուղում բարեգործական ակցիաներ է անում։ Ամբողջ գյուղը երախտապարտ է Սլավիկին ու որդի Ռաֆայելին»,- ասում է Մ.Արագյալ գյուղի բնակիչ Լեւոն Դալիբալթյանը։

Նշենք, որ Սլավիկ և Ռաֆայել Աղջոյաններն ապրում են Ռուսաստանում և զբաղվում բիզնեսով։ Չնայած այն հանգամանքին, որ Ռաֆայելը դեռ ուսանող է, նա մտածում է իր գյուղի, իր համագյուղացիների մասին։ Ակցիան իրականացնելու համար բարերարը ծախսել է մոտ 12000 լարի։

Այս տարի Մ.Արագյալ գյուղում բարերարների կողմից նման մասշտաբի ակցիաներ են անցկացվում առաջին անգամ։

Radio NOR · Благотворительная акция в селе Б.Арагял