Forbes-ի ռուսական խմբագրության տվյալներով՝ Ռուսաստանի մոտ 200 քաղաքացիներ բախվել են Վրաստանի խոշորագույն բանկերից մեկում՝ «Սաքարթվելո»-ում իրենց հաշիվների հարկադիր փակմանը։
Ըստ Forbes-ի՝ դեկտեմբերի 23-ին Telegram-ի «Վրաստանի բանկերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար» չաթում հաղորդագրություններ են տարածվել. օգտատերերը գրել են, որ «Սաքարթվելո» բանկը սկսել է իրենց ուղարկել հաղորդագրություն նրանց հաշիվների փակման մասին։
Բանկը հաճախորդին երեքից հինգ օր ժամանակ է տվել գումարը հանելու համար։ Հաղորդագրություններում բացակայում էին հաշիվը փակելու հստակ պատճառները, և բանկը այս հաղորդագրություններում միայն անդրադարձել է իր «կանոններին և քաղաքականությանը» և «ծառայության ընդհանուր պայմաններին»:
Նշված հարցի առնչությամբ «Սաքարթվելո» բանկը հայտարարել է իր պաշտոնական դիրքորոշումը, որտեղ ռիսկի այլ գործոնների հետ մեկտեղ հաճախորդի համար հաշիվը փակելու գործոններից մեկն էլ առևտրային բանկի լիազորությունն է։
Ստորեւ ներկայացնում ենք «Սաքարթվելո» բանկի հայտարարությունը.
«Ցանկանում ենք ընդգծել, որ որոշումը կապված է հաճախորդի անսովոր կամ բարձր ռիսկային գործունեության/վարքի հետ։ Մասնավորապես, եթե հաշիվն օգտագործվում է տարանցիկ նպատակներով կամ ոչ ակտիվ հաշիվ է: Բանկի ներքին քաղաքականության հիման վրա ընդունված որոշումը հիմնված է նաև այնպիսի պարամետրերի վրա, ինչպիսիք են՝ բարձր ռիսկային երկրների դասակարգումը, հարակից ռիսկերը և այլն։ Այստեղ ցանկանում ենք պարզաբանել, որ բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշում կայացնել օգտատիրոջ հաշվի փակման վերաբերյալ: Որովհետև «Առևտրային բանկերի գործունեության մասին» օրենքը Վրաստանում գործող առևտրային բանկերին լիարժեք լիազորություն է տալիս հրաժարվել հաճախորդների ծառայություններից կամ փակել նրանց հաշիվներն առանց հիմնավորման»,- ասվում է «Սաքարթվելո» բանկի տարածած հայտարարության մեջ։