Վրաստանում արգելված է սառը զենք կրելը. քանիսն են պատժվել տարեսկզբից

Վրաստանում արգելված է սառը զենք կրելը. քանիսն են պատժվել տարեսկզբից

Վրաստանի ոստիկանությունն այս տարվա հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում տուգանել է մոտ 2,8 հազար մարդու՝ շեղբային զենք կրելու համար, ասվում է Վրաստանի ՆԳՆ նյութերում։

Խոսքը մարմնին կամ ձեռքին շեղբերով զենք կրելու մասին է։ Տուգանքները ներառում են անձնական հիգիենայի, ճաշ պատրաստելու, որսի, հողագործության կամ որպես ազգային տարազի մաս դանակ կրելը, եթե դա «խանգարում է հասարակական կարգը կամ ստեղծում է խախտման սպառնալիք»:

Տուգանքը կազմում է 200 լարի (մոտ 75 դոլար): Կրկնակի խախտման դեպքում նման փաստը քրեորեն պատժելի է։

Ըստ ՆԳՆ-ի՝ նշված ժամանակահատվածում սառը զենքեր են հայտնաբերվել երեք կանանց և 2786 տղամարդկանց մոտ։
Հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում դանակ կրելու համար ամենաշատ տուգանքները նշանակվել են Թբիլիսիում՝ 1692, որին հաջորդում են Աջարիայի շրջանները՝ 314 և Իմերեթին՝ 151։

Տուգանվածների հիմնական տարիքը 18-ից 40 տարեկանն է։ Միաժամանակ այս ընթացքում դանակ կրելու համար տուգանվել է 95 անչափահաս։