
Ամանորի առիթով Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական բաժինը սննդի տոպրակների տեսքով օգնություն է ցուցաբերել Նինոծմինդայի մունիցիպալիտետի 75 բնակիչների։
Այս տարի օգնությունը տրամադրվում է սննդի պարկերի տեսքով այն մարդկանց համար, որոնց վարկանիշը 15 000-ից ցածր է, տեղական բյուջեից հատկացվել է 4950 լարի։ Մթերքի յուրաքանչյուր պարկի արժեքը կազմել է 66 լարի։