Նինոծմինդայի փողոցներում դեռ շարունակվում է ամանորյա եռուզեռը, որտեղ գնումների ցուցակները ձեռքերին հոգնատանջ դեմքերով մարդիկ խանութից-խանութ են շտապում: Բնակչության մի մասը դժգոհ է այս տոնից, մի մասն էլ ուրախ է. «Նոր տարի է, նոր սպասելիքների, նպատակների ու նոր հույսերի տարի»:
Բնակիչների հետ հարցումը՝ աուդիոձայնագրությունում.
Նինոծմինդայի համայնքային NOR ռադիոկայանը նույնպես շնորհավորում է իր բազմահազարանոց լսարանին այս գեղեցիկ տոնի առթիվ և շնորհակալություն է հայտնում ռադիոլսողներին (FM 100.1) և ընթերցողներին (Nor.ge), որ մշտապես հետևում են NOR ռադիոկայանին: