
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև հունվարի 5-ը Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։
«Արևմտյան Վրաստանի հարթավայրում գիշերը սպասվում է 0, +5, Արևելյան Վրաստանում՝ -5, 0 աստիճան, իսկ ցերեկը՝ +10, +15 միջակայքում»,- նշված է գործակալության տեղեկատվության մեջ։
Բացի այդ, ըստ կանխատեսումների, Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2,0, ցերեկը՝ +11, +13 աստիճանի սահմաններում։ 1tv.ge