Ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է դեղատներին դեղերը վաճառել սահմանված գնից բարձր գնով, մասնավորապես ուժի մեջ են մտնում դեղերի տեղեկատու գները, որոնք սահմանում են գնի առավելագույն վերին շեմը, որից ավելի ապրանքի իրացումը կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության։
Գները վերանայվում են տարին մեկ անգամ։ Այն դեպքում, երբ ազգային արժույթի միջին փոխարժեքը ամրապնդվի կամ արժեզրկվի 10% և ավելի դոլարի և եվրոյի նկատմամբ, դա հիմք կհանդիսանա դեղագործական արտադրանքի համար սահմանված գների թարմացման համար։
Նշենք, որ միջազգային գների համեմատության համար Վրաստանն օգտագործում է չորս տեղեկատու երկրների հենակետային գները։ Այդ երկրներն են՝ Լատվիայի Հանրապետությունը, Չեռնոգորիան, Բուլղարիայի Հանրապետությունը և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը: