Հունվարի 1-ից պարբերական տեխզննման բարեփոխման շրջանակներում վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով ուժի մեջ է մտնում արտանետումների ստուգման ստանդարտը, որը նշանակում է արտանետումներում ածխաթթու գազի (CO) պարունակության գործակիցի նորմերի որոշում։
Մասնավորապես, հունվարի 1- ից բենզինով աշխատող ավտոմեքենայի պարբերական տեխզննման ժամանակ ավտոմեքենայի արտանետման մեջ CO-ի թույլատրելի վերին շեմը շարժիչի պարապուրդի դեպքում կնվազի մինչև 0,55%։
Փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականին արտանետումներում CO-ի թույլատրելի վերին սահմանը չպետք է գերազանցի 0,5%-ը, իսկ 2025 թվականից շարժիչի պարապուրդի դեպքում այն պետք է լինի 0,5%, իսկ շարժիչի պարապուրդի բարձր արագության դեպքում՝ 0,3%։
Նշված նորմերի աստիճանական խստացումից հետո մինչև 2025 թվականը կապահովվի արտանետումների վերահսկման ուղղությամբ միջազգային լավագույն փորձի լիարժեք համապատասխանությունը, ինչը էապես կբարելավի ավտոպարկի էկոլոգիական վիճակը և կնվազեցնի շրջակա միջավայրին հասցվող վնասը»,- ասված է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության մեջ։