2023 թվականից ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատողների համար ծննդաբերության արձակուրդի ընթացքում օգնությունը 1000 լարիից կավելանա 2000 լարիի։ Համապատասխան փոփոխություններն արդեն արտացոլվել են օրենսդրության մեջ։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ծննդաբերության արձակուրդի հարցը բավականին խնդրահարույց էր։
«Որոշել ենք կրկնապատկել մասնավոր հատվածի աշխատողների օգնությունը մայրության արձակուրդի ժամանակ՝ հունվարի 1-ից այդ գումարը կդառնա 2000 լարի՝ 1000 լարիի փոխարեն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Տեղեկացնենք, որ մինչ այժմ ծննդաբերության արձակուրդը փոխհատուցվում էր 1000 լարիով։