Հունվարի 1-ից խստացվել է սառը զենք կրելու պատժամիջոցները։ Այս ուղղությամբ սկսում են գործել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում», ինչպես նաև քրեական օրենսդրությունում կատարված փոփոխությունները։
Խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ դանակներ կրելը փողոցում, բակում, մարզադաշտում, հրապարակում, զբոսայգում, ուսումնական հաստատությունում, դատարանում, օդանավակայանում, կինոթատրոնում, թատրոնում, համերգասրահում, սրճարանում, ռեստորանում, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում, ավտոկայանում, երկաթուղային կայարանում և մարդաշատ այլ վայրերում ենթադրում է տուգանք 200 լարիի փոխարեն 500 լարիով և սառը զենքի առգրավում։
Այս արարքի կրկնությունը առաջացնում է անձի քրեական պատասխանատվություն՝ վարչականի փոխարեն։