Թանկացել է մեքենայի հաշվառման վկայականի և համարանիշի տրամադրման վճարը

Թանկացել է մեքենայի հաշվառման վկայականի և համարանիշի տրամադրման վճարը

Կառավարության նախաձեռնությամբ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել խորհրդարանի ընդունած օրենքը, ըստ որի՝ ՆԳՆ սպասարկման գործակալության կողմից մատուցվող առանձին ծառայությունների վճարը թանկանալու է։

Մասնավորապես, հունվարի 1-ից ավտոմեքենայի գրանցման վկայականի տրամադրումը 35 լարիի փոխարեն կարժենա 100 լարի, մեկ զույգ պետհամարանիշի թողարկումը 35 լարիի փոխարեն կարժենա 80, իսկ մեկ զույգ կորած կամ վնասված պետհամարանիշի վերականգնման արժեքը 35 լարիի փոխարեն կկազմի 80 լարի։