Հունվարի 1-ից Խորվաթիան միացել է Շենգենյան գոտուն և անցել ԵՄ արժույթին՝ եվրոյի։ Երկիրն իր ազգային արժույթը կունայից փոխել է եվրոյի և դարձել եվրոգոտու 20-րդ երկիրը։ Խորվաթիան Շենգենյան գոտու 27-րդ երկիրն է, որտեղ մինչև 400 միլիոն մարդ կարող է ազատ տեղաշարժվել անդամ երկրների միջև:
Ինչպես հաղորդում է BBC-ն, փորձագետները կարծում են, որ եվրագոտուն միանալը կօգնի պաշտպանել Խորվաթիայի տնտեսությունը։ Սակայն իրենք՝ խորվաթները, մտավախություն ունեն, որ եվրոյին անցումը կհանգեցնի գների բարձրացման։ Նոյեմբերին Խորվաթիայում գնաճի մակարդակը հասել է 13,5 տոկոսի, ինչը երեք անգամ գերազանցում է ամբողջ եվրոգոտու ցուցանիշը։
14 օր անցումային ժամանակահատվածում կունան կշարունակի մնալ շրջանառության մեջ, որպեսզի բնակչությունը կարողանա այն փոխանակել եվրոյի հետ։
Խորվաթիան Եվրամիության անդամ է դարձել 2013 թվականի հուլիսի 1-ին։