Սպանություն. Տոնական սեղանի շուրջ հիշել են տարաձայնությունները

Սպանություն. Տոնական սեղանի շուրջ հիշել են տարաձայնությունները

Մեստիայի մունիցիպալիտետում հարեւանների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ.

Մահացել են տեղի երկու բնակիչներ՝ 28 և 30 տարեկան։ Մահացածներից մեկը, պարզվել է, Սահմանապահ ոստիկանության աշխատակից է։ Վիրավորվել է նաեւ սպանվածներից մեկի եղբայրը, նա հոսպիտալացվել է։

Զոհերից մեկի մայրը լրագրողներին պատմել է, որ կատարվածի պատճառը ընտանիքների հին կոնֆլիկտին է եղել։ Նրա խոսքով՝ ժամանակին այդ պատճառով ընտանիքը մեկնել է Կախեթ, իսկ ընդամենը մի քանի տարի առաջ է վերադարձել Սվանեթի։

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Էցերի գյուղում հակամարտությունը սկսվել է վաղուց, որից հետո հարեւանները հաշտվել են, սակայն ճակատագրական գիշերը, տոնական սեղանի շուրջ նստած հիշել են տարաձայնությունները։

Դիտավորյալ սպանության մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել։ ՆԳՆ-ն հայտնում է միայն սկզբնատառերը՝ նախկինում դատված, 70-ամյա Ռ.Ա.-ն և 25-ամյա Գ.Ս.

Նրանց սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։