
«Սանթոսի» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլի լեգենդ Պելեի հրաժեշտի արարողությունը։
Արարողությանը ներկա են եղել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
Հրաժեշտի արարողությունից հետո Սանթոսի փողոցներով երթ կանցկացվի։
Հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա այսօր, ներկա կլինեն միայն ֆուտբոլիստի ընտանիքն ու մտերիմները։