
2022 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,3%, իսկ տարեկան գնաճը՝ 9,8%։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա 2022 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը կազմել է 6,9%, իսկ տարեկան հիմնական գնաճը առանց ծխախոտի սահմանվել է 6,8%: