Վրաստանում, պարբերական տեխնիկական զննության բարեփոխման շրջանակներում, վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով հունվարի 1-ից ուժի մեջ է մտել արտանետումների ստուգման ստանդարտը։ Մասնավորապես, բենզինով աշխատող ավտոմեքենայի պարբերական տեխզննման ժամանակ ավտոմեքենայի արտանետումներում CO-ի թույլատրելի վերին սահմանը կնվազի և շարժիչի պարապուրդի դեպքում կդառնա 0,55%։
«Վրաստանի ավտոմոբիլային տեսչական մարմինների ասոցիացիայի» նախագահ Վաժա Յորդանիշվիլիի խոսքով՝ այս տարի մեծ քաղաքներում կստեղծվեն հատուկ բրիգադներ՝ մեքենաների արտանետումները վերահսկելու համար:
«Շրջակա միջավայրի պահպանության տեսչությունը Վրաստանի ողջ տարածքում կստեղծի մի քանի բրիգադներ, որոնք կվերահսկեն արտանետումները մեծ քաղաքներում. մեքենաները կստուգվեն ճանապարհներին, որոնց վրա ավելորդ ծուխ է կնկատվի։ Ստուգման արդյունքում կարող են դադարեցվել տեխզննման ժամկետները, ինչը կապված կլինի նման տեսակի տրանսպորտային միջոցների անսարքությունների վերացման հետ»,- հրավիրված ասուլիսում ասել է Վրաստանի ավտոտեխզննման մարմինների ասոցիացիայի նախագահը։
Վաժա Յորդանիշվիլին նշել է, որ այսօր տեխզննում անցած մեքենաների հսկողությունը հիմնականում թողնված է խելացի տեսախցիկների հույսին։