Երկրի ողջ տարածքում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը հիվանդանոցներ են տեղափոխվել պիրոտեխնիկայից տուժած 22 և սննդային թունավորումով 81 հիվանդ

<strong>Երկրի ողջ տարածքում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը հիվանդանոցներ են տեղափոխվել պիրոտեխնիկայից տուժած 22 և սննդային թունավորումով 81 հիվանդ</strong>

Երկրի ողջ տարածքում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը հիվանդանոցներ են տեղափոխվել պիրոտեխնիկայից տուժած 22 և սննդային թունավորումով 81 հիվանդ,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնում։

Նրանց տվյալներով՝ Ամանորի օրը շտապ բուժօգնություն կարիք է ունեցել պիրոտեխնիկայից տուժած 37 քաղաքացի, որոնցից 22-ը հոսպիտալացվել են։

Ինչ վերաբերում է սննդային և ալկոհոլային թունավորման դեպքերին, ապա, ըստ ԱԻ համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալների, կենտրոնում գրանցվել է 257 դիմում, իսկ 81-ի դեպքում պահանջվել է հոսպիտալացում։

1tv.ge