
Պաշտպանության նախարարությունում քննարկվում է կանանց ևս բանակում ներգրավելուն առնչվող հարցեր։
Tert.am—ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, նշելով․ «Այո, Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը»։
Պաշտպանության նախարարությունից սահմանումների վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հայտնում։