Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում ինտենսիվ ձյան պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է»,- հայտնել են Ավտոճանապարհային վարչությունից։