Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունվարի 9-12-ին Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, արևելյան Վրաստանի առանձին վայրերում՝ առատ ձյուն:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հունվարի 10-12-ին Սև ծովի ափամերձ շրջաններում, Զեմո Իմերեթիում, Կոլխեթիի հարթավայրում և Գորի-Սուրամի ճանապարհի հատվածում կլինի քամու ուժգնացում (32- 34 մ/վրկ)։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, բուք, վատ տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի մերկասառույց:
«Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը Արևմտյան Վրաստանի հարթավայրերում օդի ջերմաստիճանի սպասվող անկումը մինչև -3, -5 աստիճան կարող է վնաս պատճառել ցիտրուսային մշակաբույսերին (հատկապես կիտրոնին), Արևելյան Վրաստանում 8 -10 աստիճան՝ առանց ձյան ծածկույթի»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։