
Հունվարի 7-ին, վատ եղանակի պատճառով Սամցխե-Ջավախեթիում, Փոքր Ցեմի մոտ միմյանց են բախվել մոտ տասը ավտոմեքենա։ Վնասվել է նաև ոստիկանական մեքենան։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հայտնում է Tv9news-ը։
Պարեկային ոստիկանության տեղեկություններով՝ Բակուրիանի տանող ճանապարհին երթեւեկությունը մասնակի սահմանափակվել է։
Նրանց տեղեկություններով՝ համապատասխան ծառայություններն աշխատել են երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։