
Թբիլիսիի Լոտկինի բնակավայրում գտնվող առանձնատան վերելակի խափանման հետեւանքով կան տուժածներ։ Երեք տուժածներից երկուսի վիճակը կայուն է, մեկի վիճակը՝ ծանր։ Երեքն էլ դեռ հիվանդանոցում են։
Տուժածների մոտ կրծոսկրի կոտրվածք կա և թոքերի կապտուկ։ Երկու հիվանդներից մեկին հարազատների խնդրանքով տեղափոխել են այլ կլինիկա։ Մյուսը բուժվում է Ադալաշվիլիի կլինիկայի վիրաբուժական բաժանմունքում։ Երրորդ հիվանդը դեռ առաջին համալսարանական կլինիկայում է։ Այս տեղեկությունն «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել Ալադաշվիլիի անվան կլինիկայի բժիշկ Լևան Բեսելիան։
Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` անվտանգության կանոնների խախտում։