Ռուսաստանը, որը Վրաստանում ցորենի հիմնական մատակարն է, կրկին բարձրացնում է հացահատիկի արտահանման գինը, հայտնում է BusinessPressNews-ը:
Տեղեկության համաձայն, հունվարի 11-ից ցորենի հարկը ներկայիս 4160,9 ռուբլուց կդառնա 4766,30 ռուբլի (57-ից՝ 65 դոլար) մեկ տոննայի դիմաց։ Արտահանման հարկը նախկին դրույքաչափի համեմատ կավելանա 14,5 տոկոսով. նոր հարկը կգործի հունվարի 17-ից։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2022 թվականի 11 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում ցորենի ներմուծումը զգալիորեն նվազել է՝ գրեթե 56 տոկոսով։ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը գնել է 155 հազար 704 տոննա ցորեն՝ 55,4 մլն դոլար արժողությամբ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 352 հազար 719 տոննա՝ 88,7 մլն դոլար արժողությամբ։
Ավանդաբար հիմնական ներկրողը Ռուսաստանն է, ընդհանուր առմամբ՝ Վրաստանը ցորեն է գնել 8 երկրներից. aliq.ge