Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղից Խնգո Քաշանյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, վերապատրաստման կուրսեր է անցել Թբիլիսիի շտապ օգնության կենտրոնում և արժանացել վկայականի։ Խնգո Քաշանյանը ամենայն հավանականությամբ կհամալրի Ախալքալաքի շտապ օգնության բրիգադը։
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կուտիբաշվիլին վկայականներ է հանձնել 12-րդ և 13-րդ խմբերի պարամեդիկների 16 վերապատրաստվողներին, որոնք վերապատրաստվել են բժշկական շտապ օգնությանը արձագանքելու համար: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Արտակարգ իրավիճակների համակարգման և արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Շտապ օգնության աշխատակիցները հատուկ վերապատրաստման դասընթաց են անցել բժշկական շտապօգնության դեպքերին արձագանքելու համար, որից հետո նրանք կուղարկվեն շրջանային շտապ բժշկական ծառայություններ և կկատարեն բարձր առաջնահերթ կանչերը:
Տվյալ ոլորտում աշխատանքի անցնելու համար դիմորդներն ընտրվում են մրցութային կարգով՝ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման և նորմերի ընդունման հիման վրա, որից հետո անցնում են շտապ օգնության տեսական և գործնական դասընթաց։ Մոդուլը ներառում է հերթապահություն արտակարգ իրավիճակների և աղետների բրիգադների հետ, ինչպես նաև կլինիկաների մանկական և մեծահասակների շտապ օգնության բաժանմունքներում: Դասընթացից հետո, եթե քննությունը հաջող հանձնվի, վերապատրաստվողներին կտրվեն վկայականներ և կնշանակվեն շրջանային շտապ օգնության ծառայություններ։ Խնգոն անցել է այս բոլորի միջով և արդեն ունի վկայականը։
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ Անդրկովկասում իրականացվում է բուժաշխատողների վերապատրաստման նախագիծը և նպատակ ունի բարելավել շտապ օգնության որակը։
Հավելենք նաև, որ Խնգո Քաշանյանը տարիներ առաջ <<Էվեքս>> կազմակերպության կողմից արժանացել էր շքանշանի և դիպլոմի, որպես առաջադեմ ուսանող։ Էվեքսի կազմակերպության կողմից Խնգոի պարգևատրումը և տարիներ առաջ նրա հետ մեր հարցազրույցը դիտեք տեսանյութում.