Ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը կդառնա 2060 լարի

Ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը կդառնա 2060 լարի

Վրաստանի կառավարության հաստատած «Տեսլական 2030. Վրաստանի զարգացման ռազմավարություն» փաստաթղթի համաձայն, ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը կավելանա 625 լարիով, իսկ 2030 թվականին կդառնա 2 060 լարի:

Ըստ փաստաթղթի՝ 2021 թվականին ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը կազմել է 1 435 լարի, պլանի համաձայն՝ 2024 թվականին այդ ցուցանիշը կավելանա 250 լարիով և կկազմի 1 685 լարի, 2027 թվականին կբարձրանա 375 լարիով և կկազմի 1 810 լարի, իսկ մինչև 2030 թվականը նախատեսվում է, որ ոստիկանի միջին աշխատավարձը կբարձրանա 625 լարիով և կկազմի 2 060 լարի։

Փաստաթղթի համաձայն, Վրաստանի կառավարությունը նախատեսում է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային զարգացում։