Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Ռուբլին վերջին 1 ամսվա ընթացքում շարունակում է թուլանալ ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ:
NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ հունվարի 10 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլիի փոխարժեքը:
Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 33,50(Юнистрим) լարի:
«TBC» բանկում 1000 ռուբլին արժե 30 լարի, երեկվա տվյալների համաձայն Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 35,90 լարի:
«Liberty» բանկում դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 36,05(Золотая Корона), 36,80(Юнистрим) լարի:
Նինոծմինդայի միկրոֆինանսական ընկերությունից(ლომბარდ) տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ 1000 ռուբլին արժե 36,50 լարի, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 36 լարի:
Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ 1000 ռուբլին արժե 36,50 լարի:
Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն այսօր՝ հունվարի 10 -ին, ռուսական 100 ռուբլին արժե 3.8513 լարի։
Դոլարը կազմում է 2.6990 լարի՝ մեկ դոլարի դիմաց։
Մեկ եվրոն արժե 2.8809 լարի։
Հայկական 1000 դրամը արժե 6.8359 լարի։