EastFruit տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան կարտոֆիլի ներմուծումն աճել է 5260 տոկոսով, իսկ սոխինը՝ 65 տոկոսով։
Ըստ EastFruit-ի տվյալների՝ Վրաստան ներկրվող պարենային ապրանքների ծավալն արդեն ռեկորդային մակարդակի վրա է։ Հայտնի է, որ Վրաստանը մեծ շուկա չէ, սակայն հարևան երկրները դեռ կարող են այստեղ արտահանման հնարավորություններ փնտրել հատկապես ձմռանը:
Ըստ East Fruit-ի վերլուծաբանների՝ 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան է ներմուծվել 17 միլիոն դոլարի ապրանք, ինչը մոտ 55 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից: Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականից հետո վրացական լարին ամրապնդվել է, ապրանքների գներն աճում են։
2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենաշատն աճել է կարտոֆիլի ներմուծման ծավալը: Ամենաշատ ներկրվող մրգային և բանջարեղենային ապրանքների ցանկը հետևյալն է.
Տվյալների համաձայն, ներմուծման գները, որոնք ներառում են ապրանքի արժեքը, ապահովագրությունը և Վրաստան առաքումը, ապրանքների մեծ մասի համար աճել են: Սակայն, տարվա ընթացքում վրացական լարին առանձնապես չի փոխվել։ Գնի փոփոխության ուղղությունից անկախ՝ ծավալի փոփոխությունը բոլոր դեպքերում դրական է այն ապրանքատեսակների համար, որոնք առաջատար տեղ են զբաղեցնում Վրաստանում մրգի, ընկույզի և բանջարեղենի ներմուծման մեջ։ aliq.ge